«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը

Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը
24.12.2025 | 11:29

Երևանում նրա փոխարքան լեգիտիմացնում է ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան» և կատարում է Արցախի ներկայացուցչությունը խուզարկելու Ալիևի հրամանը։

Հայաստանը պաշտոնապես կորցրել է անկախությունն ու ինքնիշխանությունը և դարձել Ադրբեջանին ենթակա տարածք։ Շուտով մենք կիմանանք նոր պայմանավորվածությունների մասին, որոնց համաձայն կսկսվի ադրբեջանցիների վերադարձը Սյունիքի, Վարդենիսի, Արարատի և այլ մարզերի գյուղեր։ Խոսքը տասնյակ գյուղերի մասին է, որոնք կազատվեն հայերից և կբնակեցվեն ադրբեջանցիներով։ Իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ դրան, կձերբակալվեն Ալիևի հրամանով՝ նրա փոխարքայի և դիմակավորված անձանց կողմից։

Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որն ատում է սեփական ժողովրդին և վրեժ է լուծում նրանից իր կրած վիրավորանքների ու ձախողումների համար։ Պատմության մեջ չկա դավաճանության և սեփական ժողովրդի հանդեպ ատելության նման օրինակ, ինչպես որ չկա նման ձախողված ընդդիմության և այսքան անզոր, անտարբեր հասարակության օրինակ։

Ընդդիմությունը չի ցանկանում հետևություններ անել և փոխել իր ռազմավարությունն ու առաջնորդներին։

Հայաստանն արդեն կիսով չափ կլանված է իր հարևանի կողմից։ Ժողովուրդը գտնվում է ապատիայի, անզորության և անտարբերության մեջ։ Այս ռեժիմի քարոզիչները շարունակում են ժողովրդին պահել հիպնոսացված վիճակում և խոսել կեղծ խաղաղության մասին։

Մենք շարունակում ենք գլորվել անդունդ:

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2599

Մեկնաբանություններ